2025-07-28 12:03
Լրատվական գործակալություններ
Ուրցաձորի նախկին համայնքապետի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի
Արարատի մարզի Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով։
Մինչ այս պահը դատախազության կողմից բողոք չի ներկայացվել։
Հիշեցնենք՝ հունիսի 17-ին հայտնել էինք, որ Ռաֆիկ Անդրեասյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։