2025-07-28 13:37
Լրատվական գործակալություններ
Վլադիմիր Հակոբյանը դարձել է շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը 2021թ–ից խաղում է Ամերիկայի դրոշի ներքո, դարձել է շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ամբողջ մրցաշարը, որն 9 փուլով է անցկացվել, Հակոբյանը խաղացել է առանց պարտությունների և վաստակել 5.5 միավոր։ Չեմպիոնի տիտղոսը նա զիջել է գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիշբեյնին լրացուցիչ ցուցանիշներով։
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Վլադիմիր Հակոբյանը դարձավ ԱՄՆ վետերանների չեմպիոն։ Ընդ որում, մրցաշարում նա վաղաժամ էր հաղթել։ 2023 թվականին այս տիտղոսը նվաճել է Լևոն Արոնյանի նախկին մարզիչ Մելիքսեթ Խաչիյանը։
Sputnik Արմենիա