Բաղայի․ Իրանը դեմ է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը
Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Բաղային ևս մեկ անգամ հաստատել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Մենք կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Աջակցում ենք տրանսպորտային կապերի զարգացմանը, եթե դրանք նպաստում են տնտեսական աճին և չեն ազդում պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա, ինչպես նաև չեն փոխում տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը», - հայտարարել է նա։
Դիվանագետի խոսքով՝ Հարավային Կովկասի հարցերում արտատարածաշրջանային խաղացողների միջամտությունը հակասում է տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին։ «Նա վստահեցրել է, որ Իրանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը և սերտ կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ»։
News.am