Իսրայելը թույլատրել է մարդասիրական օգնությունով լի 300 բեռնատարի մուտքը Գազա

Մարդասիրական օգնության 300-ից ավելի բեռնատարներ հասել են Գազայի հատված։ Այս մասին հայտնել է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը (COGAT)։

Ինչպես նշվում է նրա X-ում հրապարակված գրառման մեջ՝ «երեկ 120-ից ավելի բեռնատարներով ժամանած մարդասիրական օգնության բեռները հավաքվել և բաժանվել են [տեղի բնակիչներին՝] ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կողմից»: Հանրապետության տարածք ժամանած առնվազն 180 բեռնատար սպասում է բեռնաթափման։

News.am