Թուրքիան կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ի հեճուկս Թեհրանի կոշտ հռետորաբանության

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն օրերս Թյուրքական պետությունների կազմակերպության ակադեմիայում ելույթի ժամանակ կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Ադրբեջանական կողմից շարունակվում են «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքները, որը մեր երկիրը ավելի կարճ ճանապարհով կկապի Հեռավոր Արևելքի և թյուրքական աշխարհի հետ։ Մեր կողմից մենք նույնպես այս տարի սկսում ենք աշխատանքները։ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում։ Երբ նրանք համաձայնության հասնեն, մենք կապահովենք միջանցքի անցումը նաև այդ տարածքով»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը սպառնալիք է Իրանի տարածքային ամբողջականությանը։

Alpha News