Հայ գերիների «դատավարությունը» Բաքվում. հարցաքննվել են «տուժողները»

Բաքվում շարունակվել է հայ գերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նիստի ընթացքում հարցաքննվել են մի շարք «տուժողներ», որոնք պատասխանել են նաև «մեղադրյալների» հարցերին։

Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 31-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա