Հայաստանը սպառել է թանկարժեք մետաղների արտաքին առևտրի աճի դրական ազդեցությունը

2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը տարեկան աճել է 6,3%-ով՝ պայմանավորված ծառայությունների (+9,8%), առևտրի (+3,9%) և շինարարության (+18,5%) աճով։ Տվյալները հայտնել է Եվրասիական զարգացման բանկը։

Հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական ոլորտում անկումը (տարեկան–12,1%) շարունակվել է. թանկարժեք մետաղների արտաքին առևտրի աճի և դրանց վերամշակման դրական ազդեցությունը անցյալ տարվա սկզբին սպառվել է։

Նույն պատճառով, արտահանման և ներմուծման բացասական դինամիկան շարունակվել է հունվար-հունիս ամիսներին (համապատասխանաբար՝ 52.8% տ/տ և –38.6% տ/տ): Մենք 2025 թվականին 5,5% տնտեսական աճ ենք կանխատեսում։

News.am