«ԱրՔա» համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

Այսօր` ժամը 11:46–ից սկսած, ՀՀ ազգային վճարային «ԱրՔա» համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի կլինեն։ Այդ մասին տեղեկացում են համակարգի մամուլի ծառայությունից։

«Հարգելի օգտատերեր, համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46–ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են»,– ասված է հաղորդագրության մեջ։

«ԱրՔայից» նաև հայտնում են, որ իրենց մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ։

Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին «ԱրՔա» համակարգում խնդիր էր առաջացել, որի հետևանքով գրեթե ամբողջ օրը քաղաքացիները չէին կարողանում փոխանցում, բանկային օնլայն հավելվածներով գործանքներ կատարել, բանկոմատներից գումարներ կանխիկացնել։

Նշենք, որ «Արմենիան Քարդ» ՓԲԸ–ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Այն հիմնադրվել է 2000 թ. մարտին, ՀՀ կենտրոնական բանկի և 10 առևտրային բանկերի կողմից։

Sputnik Արմենիա