Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատաքննությունն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվել է 2022 թ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը։

Դատական նիստի ժամանակ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյանին` նշելով, որ մեղադրանքն անհիմն է։ Մինչդեռ մեղադրողը պնդեց, որ մեղադրանքն ապացուցվել է։ Ավելին, մեղադրող դատախազը հորդորեց մեղադրյալին` ներողություն խնդրել մահացածի հարազատներից։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վերդիկտ կայացնելու։

News.am