2025-07-30 11:44
Լրատվական գործակալություններ
Իրան․ Զանգեզուրը մեր կարմիր գիծն է և ազգային անվտանգության հարց
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալիռեզա Բորուջերդին հայտարարել է. «Մենք Պուտինին և Էրդողանին բազմիցս հայտնել ենք Զանգեզուրի հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»։ Այս մասին գրում է «Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամյան ալիքը։
«ԱՄՆ-ի միջամտությունը ոչ միայն վատ է, այլև աղետ է։ Նույնիսկ Հայաստանն է դեմ միջանցքի ստեղծմանը։
Այդուհանդերձ, այս փուլում, հաշվի առնելով տեղի ունեցող իրադարձությունները՝ Իրանն անհրաժեշտ է համարում ակտիվ քայլեր ձեռնարկել Բաքվի, Ռուսաստանի, Թուրքիայի և Հայաստանի նկատմամբ։
«Զանգեզուրը մեր կարմիր գիծն է և ազգային անվտանգության հարցը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավոր գործիքները՝ մեր շահերը պաշտպանելու համար»,- հաղորդում է թելեգրամյան ալիքը։
News.am