Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ լավագույն մասնագետներին, տարիների աշխատանքային փորձ ունեցող վերադաս աշխատակիցներին Պետրոսյանն ու իր թիմը հրավիրոմ են, ներկայացնում իրենց տեսլականը, քաղաքական ուղղվածությունը, և ով հակառակվում է՝ միանգամից ազատում են աշխատանքից: Տպավորություն է, որ առաջիկայում այս աշխատելաոճը շարունակվելու է. Պետրոսյանի առջև Փաշինյանը խնդիր է դրել ազատել բոլոր այն մասնագետներին, որոնք իրենց քաղաքական կամակորությունները անգամ չեն կիսում:
Ռոմանոս Պետրոսյանը, ըստ մեր աղբյուրների, հենց դրա համար էլ «գործուղվել» է ՀԷՑ, որպեսզի կադրային ջարդ իրականացնի: Եվ առանց օրենքի տառ պահելու՝ նա անում է ինչ կամենա»։
News.am