Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին ՌԴ ՆԳՆ-ի կողմից հետախուզման մեջ է քրեական հոդվածով, հայտնի է դառնում գերատեսչության տվյալների բազայից։
Շիխլինսկին ձերբակալվել էր հուլիսի 1-ին, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել։ Ձերբակալության ժամանակ նրա որդին՝ Մութվալի Շիխլինսկին, դիմադրություն էր ցույց տվել՝ գետնին տապալելով ուժային կառույցի աշխատակցին։ Արդյունքում, հուլիսի 16-ին Մութվալի Շիխլինսկին երկու ամսով կալանավորվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Սվերդլովսկի մարզի գծով ՌԴ ՔԿ քննչական վարչությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում նախորդ տարիներին տեղի ունեցած սպանությունների հետ կապված հանցավոր խմբի անդամներ են ձերբակալվել։ Քննության տվյալներով՝ մեղադրյալները, որոնք էթնիկ հանցավոր խմբի անդամ էին, առնչություն ունեն 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանությունների և սպանության փորձերի հետ։ Դատարանը գործով անցնող ութ անձի է կալանավորել։
Sputnik Արմենիա