Գերմանիայի դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավորին մեղադրել է Ադրբեջանից ավելի քան 60,000 եվրո կաշառք ստանալու մեջ

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Լինտները մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի հետ կապված կառույցներից ավելի քան 60,000 եվրո ստանալու մեջ՝ Եվրոպայի Խորհրդում այդ երկրի շահերից բխող դրական հայտարարություններ և քաղաքական գործունեություն իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է ZDF-ը։

Դատարանը սա որակել է որպես կոռուպցիոն վարքագիծ՝ Լինտներին դատապարտելով 1 տարի 9 ամսվա պայմանական ազատազրկման և տուգանքի։ Մեղադրող կողմը նաև ընդգծել է նրա կողմից հաշվետվությունների ներկայացման թափանցիկության բացակայությունը։

«Ամբաստանյալը դրամական միջոցներ է ստացել օտարերկրյա պետության՝ Ադրբեջանի շահերը լոբբինգի ենթարկելու համար, որը նա կատարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։ Սա կոռուպցիա է, մասնավորապես արտաքին քաղաքական ազդեցության ոլորտում», - ասվում է դատավճռի տեքստում։

«Նա դիտավորյալ չի նշել այս վճարումներն իր ֆինանսական հաշվետվություններում՝ թաքցնելով իր եկամտի բնույթն ու աղբյուրը», - նշել է դատարանը։

News.am