ՀՀ իշխանությունը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար 340 հազար դոլար կծախսի

Հայաստանի իշխանությունը «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման համար 130,6 մլն դրամ (340 հազար դոլար) կծախսի. Sputnik Արմենիան ծանոթացել է պայմանագրին։

Արարողությունը տեղի է ունենալու 2025թ. դեկտեմբերի վերջին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տևելու է մոտ 2 ժամ և նախատեսված է առավելագույնը 1200 անձի համար:

Միջոցառումը տեսանկարահանվելու և եթեր է հեռարձակվելու Հանրային հեռուստաընկերության կողմից 2026 թվականի հունվարի 1-ին։

Պայմանագիրը կնքվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության հետ:

Նշենք, որ մրցանակը տրվում է բիզնեսի կամ կրթության ոլորտում լավագույն նախագծերի համար։