«GLOBAL FINANCE»-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»

Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2019 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

«Տարվա լավագույն բանկ» տիտղոսը շնորհվել է հատուկ հետազոտության արդյունքում բանկի գործունեությունը բնութագրող հետևյալ ցուցանիշների հիման վրա՝ ակտիվների աճ, շահութաբերության մակարդակ, ռազմավարական նշանակության հարաբերություններ, տարածաշրջանում լայն աշխարհագրություն,նոր բիզնես ուղղությունների զարգացում և նորարար բանկային ծառայություններ:

««Global Finance»-ի կողմից Բանկն այս մրցանակին է արժանանում արդեն երկրորդ տարին անընդմեջ: Այս մրցանակը խոսում է Բանկի զարգացման ճիշտ վեկտորի մասին, դրա հուսալիության, կայունության և արդյունավետ գործունեության մասին»,- նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Ինչպես նշված է «Global Finance»-ի մամլո հաղորդագրությունում, այս տարվա հաղթողները այն բանկերն են, որոնք բացահայտել են իրենց հաճախորդների կարիքները շուկայական բարդ պայմաններում և հասել են զգալի արդյունքների՝ հիմք դնելով ապագա հաջողությունների համար:

«Global Finance» ամսագրի կողմից 2019թ. «Տարվա լավագույն բանկ» են ճանաչվել Bank of America-ն (ԱՄՆ), Commerzbank-ը (Գերմանիա), Lloyds Bank-ը (Մեծ Բրիտանիա), BNP Paribas-ը (Բելգիա), TBC-ն (Վրաստան) և այլ առաջատար բանկեր: «Global Finance» ամսագրի կողմից «Տարվա լավագույն բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ամսագրի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով, տեղեկացնում է lragir.am.

Основная тема:
Теги: