2019-04-03 10:29
Լրատվական գործակալություններ
Պաշտոնական այցով Եթովպիա
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 2-ից 4-ը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Այցի ընթացքում նախատեսված են արտգործնխարարի հանդիպումները Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զեւդեի, ԱԳ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի, ինչպես նաեւ մի շարք այլ պաշտոնյաների հետ: ԱԳ նախարարը հանդիպումներ է ակնկալելու նաեւ Աֆրիկյան Միությունում եւ Աֆրիկայի հարցերով ՄԱԿ տնտեսական հանձնաժողովում:
Նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: