2019-04-11 16:52
Լրատվական գործակալություններ
Ջուլիան Ասանժին ձերբակալել են
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
itv.com-ի փոխանցմամբ՝ նրան բռնել են Էկվադորի դեսպանատանը։
Ասանժին տեղափոխել են Լոնդոնի կոնտրոնական ոստիկանության բաժին, որտեղ կմնա մինչև Վեստմինստրի դատարանի առջև կանգնելը, տեղեկացնում է Panorama.am-ը։
Հիշեցնենք, որ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար: