2019-04-16 11:53
Լրատվական գործակալություններ
Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրդեհից տուժած Աստվածամոր տաճարը վերականգնվելու է:
Տեղեկացնենք, որ հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի հիմնական շինությունն ու երկու աշտարակները:
«Միասին վերակառուցելու ենք տաճարը, դա, անկասկած, Ֆրանսիայի ճակատագրի մի մասն է: Սա այն է, ինչ ֆրանսիացիներն ակնկալում են», – ասել է Մակրոնը:
Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Հանրի Պինոն խոստացել է 100 միլիոն եվրո տրամադրել տաճարի վերականգնման համար, տեղեկացնում է Lragir.am-ը: