2019-05-08 08:02
Լրատվական գործակալություններ
Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկվել են
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հավանություն է տվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ղեկավարվող «Արդարություն և զարգացում» կուսակցության պահանջին՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:
Այդ որոշումը գերատեսչությունից բացատրել են հայտնաբերված խախտումներով, և այն հանգամանքով, որ դիտորդների շարքերում եղել են նաև ոչ քաղաքացիական անձինք:
Նոր ընտրությւոններն անցկացվելու են հունիսի 23-ին, տեղեկացնում է Aysor.am-ը: