Հարցը հանվել է օրակարգից

Երևանի քաղաքապետարանի ավելի քան 1700 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծւը հանվեց ավագանու այսօրվա նիստի օրակարգից։

Քաղաքապետ Հայկ Մարությանի այս հայտարարությունն ընդունվեց ավագանու անդամների ծափահարություններով։

«Ես այս հարցը հանում եմ, մենք լայն կերպով կքննարկենք այն, կիրազեկենք նաև մեր բնակչությանը և նորից կվերադառնանք այս դահլիճ»,-ասաց Մարությանը։

Քաղաքապետն ասաց, հարցի շուրջ լուրջ խմորումներ են եղել, ասաց եթե դրվի քվեարկության, ապա չի անցնի մեծ կոնսենսուսով նույնիսկ «Իմ քայլը» խմբակցությունում։

«Բայց քանի որ սա կարևորագույն փաստաթուղթ է։ Ես կուզեի, առնվազն մեր ֆրակցիայի մասով լայն կոնսենսուս լիներ։ Բայց ես գիտեմ, որ այդ կոնսենսուսը չկա, բնակչության մեջ էլ իրազեկվածությունը չկա։ Սա այն փաստաթուղթն է, որ պետք է լինի բոլորի սրտով»,-ասաց նա։

Основная тема:
Теги: