Հանդիպեցին կուլուարներում

Բրյուսելում այսօր «Արևելյան գործընկերություն» ԵՄ երկրների համաժողովի կուլուարներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի կարճ հանդիպումը:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Aysor.am-ին տեղեկացնում է, որ նախարարների միջև բանակցություններ ծրագրված չեն:

Հիշեցնենք, որ Բրյուսելում անցկացվում է ԵՄ «Արևելյան գործընկերություն» համաժողովը, որին մասնակցում են ԵՄ անդամ երկրները: