2019-05-20 08:10
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը հայտարարեց հեղափոխության «երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին, ժամը 12.00-ին կհայտարարի հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնում է News.am-ը։
«Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը:
Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,- ասված է նրա գրառման մեջ:
Նշենք, որ այս թեմայով Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան երրորդ գրառումն է անում, մինչ այդ նա գրել էր, որ հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»։ Սրան էլ նախորդել էր մեկ այլ գրառում՝ «Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարևորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա»։