Ակցիա ընդդեմ Սորոսի հիմնադրամի (Ուղիղ եթեր)
Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանն իր թիմակիցների հետ այսօր՝ մայիսի 24–ին շտապ ակցիա է իրականացնում ԱԺ շենքի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում՝ ընդդեմ «Բաց հասարակության հիմնադրամ»–ի։
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:
Լսումներին մասնակցելու է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը և ICTJ փորձագետ Ռուբեն Կարանզան, որոնք կներկայացնեն «Անցումային արդարադատության որոշ գործիքների վերաբերյալ» զեկույցը:
Նարեկ Մալյանի խոսքով՝ դեռևս անցյալ տարվա հունիսին Լարիսա Մինասյանը Հայաստան էր հրավիրել Կարանզային, որպեսզի հանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ըստ Մալյանի՝ գաղտնի է պահվել Կարանզայի անձը։
«Կարանզան Սորոսի կողմից մեր իշխանությունների վրա փաթաթված փորձագետն է, որը եկել է ավիրելու մեր դատաիրավական համակարգը»,–ֆեյսֆուքյան ուղիղ եթերում հայտարարել էր Նարեկ Մալյանը, տեղեկացնում է News.am-ը։