Արթուր Վանեցյան. Գործը բացահայտված է
ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը հինգշաբթի հայտարարեց, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի համակիրների վրա հարձակման մասին գործն ամբողջությամբ բացահայտված է:
Ինչպես նշված է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին կրակահերթեր են արձակվել Սամվել Բաբայանի համակիրների, զինակից ընկերների ուղղությամբ։
«ԱԱԾ-ն զբաղվում է այդ գործով, այն ամբողջությամբ բացահայտված է, միջադեպի մասնակիցների շրջանակը բացահայտված է, որևէ դավադրություն փնտրել պետք չէ: Դա վեճ է, որը ծագել է երկու խմբերի միջև ֆինանսական հարցերի լուծման արդյունքում», - բացատրեց նա` պատասխանելով կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին:
Ըստ Վանեցյանի, ոստիկանության և ԱԱԾ-ն անցկացված համատեղ միջոցառումների մանրամասների և արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկա ժամերին, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: