2019-06-05 08:01
Լրատվական գործակալություններ
Բեռնի Սանդերսն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը
ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Այսպիսով, սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից ներկայացված բանաձևն աջակցող օրենսդիրների թիվը հասել է 17-ի:
Բանաձևն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին՝ Ցեղասպանության պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով: Այժմ բանաձևը ներկայացվել է Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեին, տեղեկացնում է News.am-ը: