2019-06-06 19:34
Լրատվական գործակալություններ
Թաֆթս համալսարանի պրոֆեսորը Արցախում է
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 5-ին ընդունել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Մայքլ Գլենոնին:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրավունքի, տարածաշրջանային իրադրության, Արցախի միջազգային հեղինակության բարձրացման թեմաների շուրջ:
Մայքլ Գլենոնը սահմանադրական և միջազգային իրավունքի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: