Մեկնարկել է պիլոտային ավտոբուսային երթուղի
Իրաքի կառավարությունը մեկնարկել է պիլոտային ավտոբուսային երթուղի Իրաքից Հայաստան Իրանի միջով, հաղորդում է Rudaw-ն:
Շաբաթ Իրաքից առաջին մեկնումից հետո տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ այն մեկնարկել է երթուղի, որը միավորում է այդ երեք երկրները, որի շրջանակներում Իրաքը ձգտում է զարգացնել միջազգային փոխադրումները հարևան և տարածաշրջանում այլ երկրների հետ:
Պիլոտային ծրագիրը նախաձեռնել է Իրաքի տրանսպորտի նախարարությունն իրաքյան հասարակական տրանսպորտի ընկերության հետ միասին:
Շաբաթ վաղ առավոտյան Իրաքից ավտոբուսը դուրս էր եկել: Նախարարությունը չի պարզաբանել, թե որտեղ է այն կանգ առնելու ճանապարհին:
Հունիսի վերջում նախատեսվում է եռակողմ հանդիպում Իրաքի, Իրանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև, որի ժամանակ քննարկվելու են հարցեր, որոնք կարող են խոչընդոտել այդ ավտոբուսային երթուղու աշխատանքին:
Իրաքի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ պիլոտային ծրագիրը կարող է վերջնարդյունքում սկիզբ դնել մշտական ավտոբուսային երթուղու համար, տեղեկացնում է NEWS.am-ը: