Ճապոնիայի վարչապետը Թեհրանում. Անհրաժեշտ է խուսափել տարածաշրջանում ռազմական տագնապից

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Թեհրանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պետք է շարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունության համար, հաղորդում է News.am-ը:

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում խաղաղությունը չափազանց կարևոր է ողջ աշխարհի համար: Աբեն նշել է, որ մերձավորարևելյան տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունն օգուտ է ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլ նաև ողջ աշխարհին: Նա հավելել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում ցանկացած ռազմական առճակատումից խուսափելու համար:

«Ճապոնիան ձգտում է առավելագույն դեր խաղաղ լարվածությունը կանխելու համար»,- հավելել է նա:

Աբեն նշել է, որ Իրանը կարևոր երկիր է Մերձավոր Արևելքում և պետք է շարունակի իր կառուցողական դերը:

Բացի այդ, նա նշել է Իրանի և Ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալության դրական համագործակցությունն ու հույս հայտնել, որ Թեհրանը կշարունակի գործել միջուկային համաձայնագրի շրջանակում: