Պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել

Ադրբեջանական Գաբալա քաղաքում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, տեղեկացնում է ТАСС:

Լևան Իզորիան և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունները և հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն էլ ավելի կխորանա:

Լևան Իզորիան շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար և նշել պաշտպանական ոլորտում համագործակցության ակտիվ դինամիկան ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով:

Պաշտպանության նախարարները գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել: