2019-06-13 19:49
Լրատվական գործակալություններ
Դեսպան Կոպիրկինը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Հանդիպումը, նրա փոխանցմամբ, կայացել է նախկին նախագահի գրասենյակում։
Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում։ Հայտնի է, որ այն տևել է մեկ ժամից ավելի։