2019-06-20 17:33
Լրատվական գործակալություններ
Reuters. Ռազմական դրոնը խոցվել է
Ամերիկյան ռազմական անօդաչուն խոցվել է միջազգային օդային տարածքում իրանական «ցամաք-օդ» հրթիռի կողմից, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:
Գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ խոցված դրոնը ԱՄՆ ՌԾՈւ MQ-4C Triton-ն է:
Ավելի վաղ ԱՄՆ ՌՕՈւ Կենտրոնական հրամանատարության մամուլի քարտուղար, կապիտան Բիլ Ուրբանը հերքել էր տեղեկությունն այն մասին, թե Իրանում խոցվել է ամերիկյան անօդաչու սարք:
Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ները, հղում կատարելով ԻՀՊԿ-ին, տեղեկացրել էին ռազմաօդային ուժերի կողմից ԱՄՆ արտադրության Global Hawk անօդաչուի խոցման մասին Կուխե Մոբարաք նահանգի մոտ, որը գտնվում է Ջասք նավահանգստում, այն բանից հետո, երբ թռչող սարքը խախտել էր Իրանի օդային սահմանը, տեղեկացնում է News.am-ը։