2019-06-21 07:59
Լրատվական գործակալություններ
Թուրքիան նոր նավ է ուղարկել Կիպրոսի մոտ
Թուրքիան նոր նավ է ուղարկել Կիպրոսի մոտ նավթի և գազի որոնման համար, ինչը, ինչպես սպասվում է, նոր լարվածություն կհանգեցնի այն բանից հետո, երբ ԵՄ-ն Անկարային կոչ արեց դադարեցնել անօրինական հորատման գործունեությունը, հաղորդում է AFP-ը:
Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ նոր «Յավուզ» նավը հորատում է անցկացրել մի քանի երկրների ջրերում, ներառյալ՝ Քենիա, Տանզանիա և Մալայզիա:
Եվրամիությունն ավելի վաղ քննադատել էր Թուրքիային՝ կապված այդ շրջանում հորատման հետ՝ նախազգուշացնելով, որ «համապատասխան միջոցներ» է նախապատրաստում:
Սակայն Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Անկարան շարունակում է ածխաջրածնային պաշարների որոնումը: