Կկասեցնեն հուլիսի 8-ից

Georgian Airways վրացական ավիաընկերությունը Ռուսաստանի տրանսպորտի նախարարության կողմից հուլիսի 8-ից ռուսական քաղաքներ ուղիղ ավիաչվերթերը դադարեցնելու մասին հայտարարության կապակցությամբ իր ուղևորներին կառաջարկի Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ ավիաչվերթեր:

Այդ մասին ասվում է ավիափոխադրողի` շաբաթ արված հայտարարությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելված է օդային փոխադրումներ իրականացնել ՌԴ-ից Վրաստան: Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարությամբ, արգելքները կտարածվեն նաև վրացական ավիաընկերությունների վրա: Այն դեպքում, եթե արգելքները սահմանվեն հուլիսի 8-ից, ապա Georgian Airways ավիաընկերությունն իր ուղևորներին կառաջարկի Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվեչթեր»,- ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որին համապատասխան, հուլիսի 8-ից ժամանակավոր դադարեցվում են Վրաստանի հետ ավիափոխադրումները:

«Հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է օդային փոխադրումներ (այդ թվում` կոմերցիոն) իրականացնել ՌԴ տարածքից Վրաստանի տարածք»,- ասվում է փաստաթղթում: