2019-06-24 21:03
Լրատվական գործակալություններ
Վենետիկի հանձնաժողովը պատրաստում է հայտարարություն
Վենետիկի հանձնաժողովը կարգադրել է նախապատրաստել ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների մասին եզրակացությունը, տեղեկացնում է News.am-ը:
Տվյալ որոշումն ընդունվել է հունիսի 21-22-ին Վենետիկի հանձնաժողովի լիակազմ նիստի ընթացքում: Նիստի արդյունքներով հրապարակված փաստաթղթում ասվում է, որ հանձնաժողովը տեղեկացել է Հայաստանում վերջին սահմանադրական փոփոխությունների մասին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործող անդամների վերաբերյալ վերջին հրապարակային հայտարարությունների մասին:
Հանձնաժողովը կարգադրել է նախապատրաստել հրատապ եզրակացությունը, որը կուղարկվի պահանջող մարմիններին մինչ հոկտեմբերին կայանալիք լիակազմ նիստը: