ՄԱԿ. «Շատերը ստիպված կլինեն ընտրել սովի և միգրացիայի միջև»
Աշխարհը պատրաստվում է «կլիմատիկ ապարտեիդին», երբ հարուստներն օգտվում են գլոբալ տաքացման հետևանքներից, իսկ աղքատներն իրենց վրա են կրում ողջ ծանրությունը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մասին զեկույցում, հաղորդում է Reuters-ը:
Զեկույցում ասվում է, որ բիզնեսը պետք է կենսական կարևոր դեր խաղաղ կլիմայի փոփոխության դեմ պայքարում:
«Մասնավոր սեկտորից չափազանց կախվածությունը կարող է կլիմատիկ ապարտեիդի հանգեցնել, որում հարուստները վճարում են, որպեսզի խուսափեն տաքացումից, ցրտից և հակամարտություններից, այն դեպքում, երբ մնացած աշխարհը շարունակում է տառապել»,- գրում է ծայրահեղ աղքատության հարցերով հատուկ զեկուցող Ֆիլիպ Ալստոնը:
Նա օրինակ է բերել Նյու Յորքի բնակիչներին, որոնք 2012 թվականին «Սենդի» փոթորիկի հետևանքով հայտնվել են աղքատության մեջ՝ առանց էլեկտրականության և առողջապահության, այն դեպքում, երբ Goldmam Sachs շտաբ բնակարանը հագեցած էր սեփական սնունդով;
«Նույնիսկ լավագույն դեպքում հարյուր միլիոնավոր մարդիկ կբախվեն մթերային անվտանգության, հարկադիր միգրացիայի, հիվանդությունների և մահվան հետ»,- նշում է նա:
Զեկույցը կոչ է անում կառավարություններին ավելի մեծ ջանքեր գործադրել:
«ԱՄՆ-ը մինչ վերջերս համարվում է աշխարհում ամենախոշոր գլոբալ արտանետումներ արտադրողը: Նախագահ Թրամփը վերահսկիչ է նշանակել և ակտիվորեն ստիպում է լռել ու մոլորեցնում է կլիմայի մասին գիտությունը»,- գրում է Ալստոնը: