2019-06-28 10:34
Լրատվական գործակալություններ
Պայմանագրեր են կնքվել հարձակվողական նոր զինատեսակներ ձեռք բերելու վերաբերյալ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ պայմանագրեր են կնքվել հարձակվողական նոր զինատեսակներ, նոր սերնդի զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ:
Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը, տեղեկացնում է News.am-ը: