2019-06-28 17:02
Լրատվական գործակալություններ
Հայաստանն ու Ադրբեջանը ձերբակալվածների են փոխանցել միմյանց
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանցել միմյանց:
Ինչպես հայտնում է ԿԽՄԿ երևանյան պատվիրակությունը, փոխանցումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 28-ին, Իջևանի Կայան բնակավայրի մոտ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ:
ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելել և ստուգել են նրանց պահման պայմանները և ապահովել են նրանց կապը ընտանիքների հետ, տեղեկացնում է News.am-ը:
Նշենք, որ խոսքը Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի և Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովի մասին է: