Սեմերիկով․ ՀԱՊԿ-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով մի քանի հայտարարություն է ընդունել
Ես չեմ մտաբերում ՀԱՊԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի ոչ մի նիստ, որում չքննարկվեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Այս մասին հուլիսի 4-ին Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով հայ լրագրողների հարցին այն մասին, թե ՀԱՊԿ-ի կողմից ի՞նչ միջոցառումներ են ընդունվում սպառնալիքների և մարտահրավերների կանխման համար, որոնք առկա են և կարող են առաջանալ ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակում:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ այդ հարցով ընդունվել է մի քանի հայտարարություն՝ ինչպես Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով, այնպես էլ ԱԳ նախարարների մակարդակով:
«Փաստացի ամեն տարի ստեղծված իրադրության հիման վրա այդ հարցով համապատասխան հայտարարություն է ընդունվում»,- ասաց Սեմերիկովը: