Թող շոգերը անցնեն

Շատերն իրենց դնում են գիտունիկի տեղ և փորձում են Սահմանադրությունը մեկնաբանել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա Հանրապետական կուսակցության անդամների հետ այցելել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող Հայոց արքաների միակ պահպանված դամբարան:

«Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում, որ բոլորն ամեն կերպ պաշտպանեն Սահմանադրությունը՝ անկախ նրանից լա՞վ են համարում, թե՞ վատ։ Գիտեք՝ մեզնից շատերը իրենց դնում են գիտունիկի տեղ և փորձում են Սահմանադրությունը մեկնաբանել. ինչ կա`մեզ համար պարտադիր օրենք է»,- ասաց Սարգսյանը:

Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը հետևում է Արցախի հարցով զարգացումներին, նա պատասխանեց, որ այսօր նմանատիպ հարցերի պատասխանելու օրը չէ. «Թող շոգերը անցնեն, նոր կխոսենք», տեղեկացնում է Sputnik Armenia-ն։