2019-07-08 10:32
Լրատվական գործակալություններ
Ողբերգական վթար Զոդի կամրջի վրա
Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով ևս երկու տուժած է տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն. ավելի վաղ հաղորդվել էր 11 տուժածի մասին. այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղեկացնում է News.am-ը:
Հուլիսի 6-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա: Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի: