2019-07-08 19:33
Լրատվական գործակալություններ
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթոարի գործով կա ձերբակալված
Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր՝ հուլիսի 8-ին, ձերբակալվել է Toyota Hilux-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը։
Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Սողոմոն Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):