Անանյան. Հարկային եկամուտները գերակատարվել են 63 մլրդ ՀՀ դրամով

2019 պետբյուջի մասին օրենքով հարկային եկամուտները պլանավորված էին 1 տրլն 403 մլն դրամ դրամ, այժմ այն 1 տրլն 407 մլն ՀՀ դրամ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ ՊԵԿ գործունեության հիմնական ցուցանիշները, ասաց կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Առաջին կիսամյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ, շուրջ 63 մլրդ ՀՀ դրամով կամ 9.6 %-ով այն գերակատարվել է», - տեղեկացրեց Անանյանը։

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ 24.7 տոկոսով ավելի բյուջետային եկամուտներ են ապահովվել։

Ներկայացնելով ՀԴՄ կտրոնների դինամիկան՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում տպվել է 196 մլն 183 հազար հատ կտրոն, որն ապահովվել է 831 մլրդ շրջանառություն։

«Կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ և դրանցով հայտարարագրվող շրջանառություններըի առումով ունենք ավելի քան 21 տոկոս աճ», - ասաց Դավիթ Անանյանը, տեղեկացնում է aysor.am։

Основная тема:
Теги: