2019-07-10 16:21
Լրատվական գործակալություններ
Վեցից չորսը
ԱՄՆ նախագահի 4 թեկնածուներ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակներն են: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Այն բանից հետո, երբ ԱՄՆ սենատոր Էմի Կլոբուշարը, որը Դեմոկրատական կուսակցությունից մասնակում է նախագահական մրցապայքարին, միացավ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին, արդեն 6 լավագուն սենատորներից 4-ը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին երկպալատ բանաձևի համահեղինակներ են»,- Facebook-ի իր էջում նշել է ANCA-ն, տեղեկացնում է News.am-ը: