2019-07-15 08:25
Լրատվական գործակալություններ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 800 կրակոց
Հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 800 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Panarmenian.net-ը: