ՀԱԿ-Ը ՎԵՐԱԾՆՈՒՄ Է ԼՏՊ-Ի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Իշխանությունը հանրաքվե՞ է նախապատրաստում 2020 թվականին

Օրերս ԶԼՄ-ներ տեղեկատվություն ներհոսեց այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակմամբ զբաղվում է Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատը։

ՀԱԿ կուսակցությունը փետրվարին ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման իր ծրագիրը, իսկ այժմ ձեռնամուխ է եղել Հիմնական օրենքում փոփոխությունների նախագծի մշակմանը։ Այդ աշխատանքի մեջ, պետք է ենթադրել, Նիկոլ Փաշինյանի հավանությամբ ներգրավված են միջազգային փորձագետներ։

ՀԱԿ-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներից արդեն տեղեկատվություն է արտահոսել այն մասին, որ հաջորդ տարի իշխանությունը պատրաստվում է հանրաքվե անցկացնել։ Դա կնշանավորի Տեր-Պետրոսյանի վերադարձի երկրորդ փուլը ակտիվ քաղաքականություն. ըստ մեր ունեցած տեղեկությունների, փոփոխությունների նախագծի քողի տակ ՀԱԿ-ը պատրաստվում է վերականգնել 1995թ. սահմանադրությունը, այնպես որ ՀՀՇ ռեժիմի պարագլուխը իշխանության կվերադառնա ոչ միայն իր աշակերտի, այլև վերականգնված սահմանադրության միջոցով, որը նախատեսում է վերադարձ կառավարման նախագահական եղանակին։

Ո՞վ է մշակում ազգային անվտանգության հայեցակարգը։

Թե հատկապես ինչը դրդեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ հայտարարություն հնչեցնել այն մասին, թե վեթինգի օրինագիծն արդեն պատրաստ է, կարելի է միայն կռահել։

Արդարադատության նորաթուխ նախարար Ռուստամ ԲԱԴԱՍՅԱՆԸ հայտարարեց, որ խոսքն առայժմ վերաբերում է միայն համապատասխան հայեցակարգի մշակմանը։ Ի դեպ, հայեցակարգի մասին։ Մոտ երկու ամիս առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հայտարարեց ազգային անվտանգութան նոր հայեցակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Գործող հայեցակարգն ընդունվել է 2007 թվականին, և հետևաբար, իր կարծիքով, հնացել է։ Հայտարարությանը հաջորդեցին Գրիգորյանի 2-3 հանդիպում փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ, և այդքանով գործը լռվեց։

Այն մասին, թե ինչ ձևաչափով է ընթանում ազգային անվտանգության նոր հայեցակարգի ծրագրի մշակումը և ինչ մասնագետներ են մասնակցում աշխատանքին, առայժմ ոչ մեկին հայտնի չէ։ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի կայքում այդ մասին ոչինչ չի ասվում։ Չեմ զարմանա, եթե այդ փաստաթղթի մշակմանը ձեռք զարկած լինի ՀԱԿ-ը. չէ՞ որ Փաշինյանի թիմը բացարձակ անկարողություն է ցուցաբերում պետական կառավարման բոլոր հարցերում

Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի և արդարադատության նորաթուխ նախարարի արտահայտությունների չհամընկնելու առնչությամբ կհավելեմ հետևյալը. Բադասյանն ունի իր ոչ պաշտոնական ղեկավարությունը, որն էլ թելադրում է նրան օրակարգը։ Օրերս ԶԼՄ-ներում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ արդարադատության նախարարն ընդունել է Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներին ու հասցեատերերին։ Զրույցի ընթացքում հիմնադրամի նախագահ Լարիսա ՄԻՆԱՍՅԱՆԸ կարծիք է արտահայտել, որ բացի դատավորների խոր վեթինգից, անհրաժեշտ է համապատասխան զտումներ ձեռնարկել դատախազությունում և քննչական մարմիններում։ Հանդիպմանը ներկա են եղել Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը և ուրիշներ։ Այստեղից եզրահանգում. նախարար Բադասյանի օրակարգը կարող է թեթևակի տարբերվել խորհրդարանական մեծամասնության օրակարգից։

Բադասյանը ենթարկվում է նրանց, ովքեր նշանակել են իրեն նախարարի պաշտոնում, իսկ այդ նշանակման, ինչպեսև Արտակ Զեյնալյանի հրաժարականի հարցում տիկին Լարիսան վճռորոշ դեր է կատարել։ Այստեղից հարց. ո՞ւմ է ենթարկվում արդարադատության նախարարը, վարչապետին, թե՞ Սորոսի հիմնադրամի ղեկավարությանը։ Պատասխանը թողնում եմ ընթերցողներին։ Ի դեպ, տիկին Լարիսան չափազանց դժգոհ է, որ «Իմ քայլը» խմբակցությունում հայտնվել են Ստամբուլյան կոնվենցիայի կատաղի հակառակորդներ։ Տե՛ս, է, կամակորության ինչպիսի՜ տոն։

Основная тема:
Теги: