Հայտնի է ավիաաղետի պատճառը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում նախօրեին տեղի ունեցած ավիաաղետի հիմնական պատճառը եղել է այն, որ Sukhoi Superjet 100 օդանավը կայծակնահարվել է։

Ըստ վարկածի, ծխահարման ազդանշանային համակարգը սկսել է գործել մի քանի րոպե անց օդ բարձրանալուց, ինչը ապացույցն է այն բանի, որ ինքնաթիռին կայծակ է հարվածել։ Կայծակի հարվածը վնասել է վառելիքի բաքը, որն էլ պատճառ է դարձել հրդեհի։ Այս մասին հայտնում է RT-ն։ Հիշեցնենք, որ ավիաաղետը տեղի էր ունեցել մայիսի 5-ի երեկոյան։ Զոհվել էր 41 մարդ։ Եւս մոտ 40 մարդ էլ հոսպիտալացվել էր։