Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդից տեղեկացնում են, որ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:


Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդն այսօր որոշել էր մերժել ԲԴԽ երեք անդամի դիմումը, ինչը նշանակում էր, որ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Նախշուն Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել։

Նշենք, որ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով հարցի քննությունը մեկնարկել էր հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամներին՝ որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրելու հիմքով։

ԲԴԽ երեք անդամներ՝ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը պահանջում էին դադարեցնել Տավարացյանի լիազորությունները՝ համարելով, որ անօրինական է հրաժարականից ինն ամիս անց երդվել և ներգրավել ԲԴԽ կազմում, տեղեկացնում է Aysor.am։