2019-07-22 13:29
Լրատվական գործակալություններ
Հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում
Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի թանկացման հարց չի քննարկում, արձագանքելով տարածվող տեղեկություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցցաների օգտագերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը:
Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։
Երևանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա», - նշել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։