2019-07-25 12:45
Լրատվական գործակալություններ
Հանձնարարականներ թերությունների շտկման վերաբերյալ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ երեկ այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ:
Փոխվարչապետը շրջայց է կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին:
Պաշտոնյաները տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ, տեղեկացնում է aysor.am-ը: