2019-07-26 12:36
Լրատվական գործակալություններ
«Օսկարից» հետո «Էմմի»
Ջո Բերլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» օսկարակիր վավերագրական ֆիլմը հավակնում է արժանանալ «Էմմի» մրցանակի՝ լավագույն պատմական վավերագրական ֆիլմ անվանակարգում:
Այս մասին հայտնում է ANCA-ն, տեղեկացնում է Aysor.am-ը:
Հիշեցնենք, որ Բերլինգերի կինոնկարը արժանացել է «Օսկարի» 2017 թվականին: Դրանում նկարահանվել են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Քրիսթիան Բեյլը և այլ դերասանները, նաև` Հայաստանում ամերիկացի նախկին դեսպան Ջոն Էվանսը: